Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Դեռ ոչ մեկի բերանը «շաքար» ասելով չի քաղցրացել

Դեռ ոչ մեկի բերանը «շաքար» ասելով չի քաղցրացել
15.04.2014 | 14:40

ԲՀԿ օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց դրված չէ: Այս մասին հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Սա արվել է ի պատասխան ՀԱԿ-ի երեկվա հայտարարության, որում ասվում էր, թե «քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը»: Փաստորեն, ՀԱԿ-ը անընդհատ փորձում է Ծառուկյանին ընդդիմադիր դաշտ բերել, իսկ Ծառուկյանը համառորեն տեղից չի շարժվում: ԲՀԿ-ն այս էլ որերորդ անգամ ՀԱԿ-ին հիշեցնում է, որ «կատվի վազքը մինչև մարագն է» և օլիգարխի կուսակցությունը երկրի գործող նախագահի հրաժարականը պահանջելու այդքան ուժ ու քաջություն չունի: Դա նույնն է, թե Ծառուկյանը սեփական ձեռքով կտրի ճյուղը, որի վրա տեղ գտնելու համար քիչ ջանք չի թափել` ընդհուպ մինչև Հովիկ Աբրահամյանի վարչապետացում:

Քառյակ ասվածից առնվազն երկու ուժ այս օրերին սեփական հետաքրքություններն են պաշտպանում նորանշանակ վարչապետի ու գործող նախագահի հետ բանակցություններում, իսկ ՀԱԿ-ի կողմից զանազան հայտարարություններով նրանց «թասիբի գցելու» քայլերը` մի կողմից, հասարակությանը նրանց ընդդիմադիր ներկայացնելու փորձերը` մյուս կողմից, երազախաբության տպավորություն են թողնում: Դեռ որևէ մեկի բերանը «շաքար» ասելով չի քաղցրացել, ու ՀԱԿ-ն էլ գաղափարական խախուտ դաշտում մեկտեղած ուժերին հրաշալիացնելով նրանցից դեռևս ընդդիմադիր չի ձևել: Քաղաքագիտական վերլուծությունից մինչ այժմ ընկած ժամանակահատվածը պիտի բավական լիներ հասկանալու համար, որ կամ մկրատն է բութ, կամ կտորը բանի պետք չէ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ